Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 45 մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 45 մարդ

Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 45 մարդ։ Այս մասին գրում է «Ալ Ջազիրա»-ն։

Հաղորդվում է, որ առնվազն 14 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածների հետևանքով Խան Յունիսից արևելք գտնվող Բանի Սուհեյլա թաղամասում և Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում: Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում իսրայելական օդային հարվածները հանգեցրել են զոհերի։ Առնվազն 21 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում գտնվող հիմնականում քրիստոնյա Այտու գյուղի վրա ավիահարվածի հետևանքով։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ Գազայում երեխաների նկատմամբ խայտառակ բռնությունները պետք է դադարեցվեն։

Անցած հոկտեմբերից ի վեր Գազայում Իսրայելի ռազմական գործողության արդյունքում զոհվել է 42344 մարդ, վիրավորվել՝ 99013-ը: