Վերջին մեկ օրում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 17 938 դեպք, մահացել է 484 մարդ
Վերջին մեկ օրում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 17 938 դեպք, մահացել է 484 մարդ

Իտալիայում վերջին մեկ օրում «կովիդ 19»-ից մահացել է 484 մարդ: «Ռոյթերսի» տեղեկությամբ, այս տվյալների համաձայն, Իտալիան Եվրոպայում զոհերի թվով առաջին տեղում է, որտեղ համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսային վարակից մահացել է ընդհանուր առմամբ 64 520 մարդ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Իտալիայում «կովիդ 19» հաստատվել է 17 938 մարդու մոտ: «Ռոյթերս»-ը գրում է, որ նոյեմբերի առաջին կեսին, Իտալիայի համավարակի երկրորդ ալիքի գագաթնակետին, հիվանդանոցներ ընդունելությունն օրական ավելացել է 1000-ով, իսկ վերակենդանացման բաժանմունք օրական տեղափոխվում է 100 պացիենտ: