Վերջին մեկ օրում Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել է 78 մարդ
Վերջին մեկ օրում Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել է 78 մարդ։ Նրանցից 15-ը մահացել են Ռաֆահ քաղաքում։ Հոկտեմբերի 7-ից հետո արաբական անկլավում զոհերի թիվը գերազանցում է 36 հազարը։
Իսրայելական բանակը շարունակում է գործողությունները Ռաֆահում, Խան Յունիսում և այլ բնակավայրերում։
Ցամաքային գործողության շրջանակներում իսրայելական բանակի տանկերը հասել են Եգիպտոսի սահմանի մոտ գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոն։ Իսրայելական բանակի երեք զինվոր սպանվել է «Համասի» եւ «Իսլամական ջիհադի» հետ հակամարտության ժամանակ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին հայտարարել է, որ պատերազմը Գազայի հատվածում կշարունակվի առնվազն մինչև 2024 թվականի վերջ։