Վերջին մեկ օրում, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 941 մարդ
Վերջին մեկ օրում, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 941 մարդ

Վերջին մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 941 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 113 000-ը:

Ջոն Հոփքինսի ինստիտուտի տվյալների բազայի համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհվել է 113 803 մարդ:

ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 2 միլիոն մարդու մոտ: Վարակակիրների և զոհերի թվով ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է: