Վերջին մեկ օրում ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 434 000 մարդ
Վերջին մեկ օրում ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 434 000 մարդ

Վերջին մեկ օրում ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 434 000 մարդ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ՄԱԿ-ի կազմակերպության տվյալներով, համավարակի տարածվելուց ի վեր, աշխարհում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 79,2 միլիոն մարդու մոտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների բազայի համաձայն, վերջին օր ու գիշերվա ընթացքում ամբողջ աշխարհում «կովիդ 19»-ից մահացել է 7 393 մարդ, ընդհանուր առմամբ մահացածների թիվը հասնում է 1 754 493-ի:

Անցած օրվա ընթացքում արձանագրված դեպքերի ավելի քան 47 տոկոսը գալիս է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի վրա, որին հաջորդում են Եվրոպան և Հարավարևելյան Ասիան: Վարակման և մահացության ցուցանիշով աշխարհում առաջին տեղում Միացյալ Նահանգներն են: