Վերջին մեկ ամսվա ընթացքում Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ ամենաշատն է նվազել պացիենտների թիվը: Այս պահի դրությամբ կլինիկայում է 184 վարակակիր:
«Սա մեկ ամսվա ընթացքում պացիենտների ամենափոքր թիվն է, համապատասխանաբար այսօր ունենք ամենաշատ ազատ տեղ, ավելի քան 20 պացիենտ է դուրս գրվել այսօր և ընդհանուր ունենք 40 ազատ մահճակալ»,- հայտարարել է Կլինիկայի մենեջեր Գիա Կիկաբիձեն:
Կլինիկայում 50 պացիենտ վերակենդանացման բաժնում է, նրանցից 14-ը միացված է արհեստական շնչառության սարքին: Կլինիկայում արձանագրվել է մահվան մեկ դեպք: