Վերջին մեկ ամսում «Կարմիր կամրջի» վրա խափանվել է ավելի քան 16 730 լիտր չհայտարարագրված դիզելային վառելիքի ներմկրման փորձ
Վերջին մեկ ամսվա տվյալներով, «Կարմիր կամրջի» վրա խափանվել է ավելի քան 16 730 լիտր չհայտարարագրված դիզելային վառելիքի ներմկրման փորձը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
«Չգրանցված վառելիքի ներմուծումը խստորեն վերահսկվում է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնափոխադրողների տեղաշարժի ժամանակ մաքսային հսկողության շրջանակներում:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանից Վրաստան անցած բեռնատարների կողմից կասկածի հիման խուզարկման արդյունքում, ավելի քան 16 730 լիտր չհայտարարագրված դիզելային վառելիք ներկրելու փորձ է խափանվել «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետում:
Հիմնականում բեռնատարների վարորդների կողմից չգրանցված ապրանքների ներմուծումն իրականացվում է արհեստականորեն դասավորված վառելիքի բաքերի միջոցով:
«Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն, այս փաստը օրենքի խախտում է, և պատժամիջոցի տեսքով ենթադրում է տուգանքը», – ասված է հայտարարության մեջ: