Վերջին երկու օրվա ընթացքում Երևանում ձերբակալել են շուրջ 100 ցուցարարի
Վերջին երկու օրվա ընթացքում Երևանում ձերբակալել են շուրջ 100 ցուցարարի

Վերջին երկու օրվա ընթացքում Երևանում ձերբակալել են բողոքի ցույցի շուրջ 100 մասնակցի:

Երեկ, իրավապահները ձերբակալել էին 68 ցուցարարի, իսկ այսօր ոստիկանությունը հաստատել է 30 մարդու կալանավորման մասին տեղեկությունը:

Երեկ ձերբակալված ցուցարարների մեծ մասին արդեն ազատ են արձակել: Հայաստանի ոստիկանության մամլո ծառայության տեղեկությամբ, եթե ձերբակալվածներին չազատեն երեք ժամվա ընթացքում, դա նրա նշանն է, որ նրանք կասկածվում են օրինախախտման մեջ:

 

Արդեն մի քանի օր է, Երևանում ընթանում են ընդդիմության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ անցկացվող բողոքի ցույցերը: Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հակառակորդներն Երևանում անցկացնում են հանրահավաքներ: Հայաստանի Ազգային Ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետի պաշտոնում:

Այսօր առավոտյան ցուցարարները հավաքվել էին կառավարության տան մոտ, որից հետո Հայաստանի հատուկջոկատայինները սկսել են դուրս հանել ցուցարարներին:

Հայաստանի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել էր ապրիլի 17-ին: