Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 468 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 4 581 անձի մոտ, ապաքինվել է 2 494 հիվանդ։

Երեկ, հոկտեմբերի 16-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5 076 դեպք, ապաքինվել է 1 126 վարակված, մահացել է 44 մարդ: