Վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 14 455 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 14 455 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 14 455 նոր դեպք: Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում վարակից մահացել է 240 հիվանդ:

Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով Ռոբերտ Կոխ ինստիտուտի տվյալներին:

Համավարակի տարածումից ի վեր, Գերմանիայում վարակվել է 1 627 103 մարդ, այդ թվում մահացել է 29 422 պացիենտ:

Գերմանիան վարակի տարածման ցուցանիշով աշխարհի երկրների տասնյակում է: