Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 772 նոր դեպք, մահացել է 39 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 772 նոր դեպք, մահացել է 39 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 772 նոր դեպք, մահացել է 39 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում վարակից ապաքինվել է 3 048 մարդ:

Այս մասին տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի տվյալներին:

Համավարակի տարածումից մինչ օրս, Ադրբեջանում արձանագրվել է վարակման 215 483 դեպք, այդ թվում «կովիդ 19»-ը խլել է 2 538 մարդու կյանք: Ընդհանուր առմամբ երկրում ապաքինվածների թիվը կազմում է 172 019: Ադրբեջանում ընդհանուր առմամբ փորձարկվել է 2 163 064 մարդ: Վերջին օրվա ընթացքում հետազոտվել է 9 052 մարդ: