Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 440 նոր դեպք, ապաքինվել է 2 060 վարակակիր, մահացել` 26 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 542 150 դեպք, որտեղից ապաքինվել է 503 524 պացիենտ: