Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Վրաստանում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 78:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 519 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 11271 դեպք: Ապաքինվել է ևս 253 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 6119:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 527 դեպք, մահացել՝ վեց պացիենտ: