Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 72:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 527 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 10 752 դեպք: Ապաքինվել է ևս 313 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 5866:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 472 դեպք, մահացել՝ երեք պացիենտ: