Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ:
Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան, հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 2 867-ի:
«Ցավոք, վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: Համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ զոհվել է 2 867 անձ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: