Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 768:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 2 796 նոր դեպք, ապաքինվել է 2 088 մարդ:

Երեկ, հուլիսի 28-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 141 դեպք, ապաքինվել է 1 509 պացիենտ, մահացել է 20 մարդ: