Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 681 դեպք, մահացել է 10 մարդ
Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 681 դեպք, մահացել է 10 մարդ

Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 681 դեպք, մահացել է 10 մարդ: Այս մասին հաղորդում է ՈՒկրաինայի առողջապահության նախարարությունը:

Վերջին տվյալներով, ՈՒկրաինայում կորոնավիրուսից մահացել է 1012 մարդ: Գրանցված է կորոնավիրուսով վարակման 37 241 դեպք:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 133 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 16 642: