Վերջին 24 ժամում Սամեգրելո-Զեմո Սվանեթիում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է 12 պացիենտ
Վերջին 24 ժամում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է 12 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է տարածաշրջանային վարչակազմը:
Տարածաշրջանի հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 87 վարակակիր, այդ թվում 8-ը ծանր վիճակում են:
Ռուխիի կլինիկայում կա 34 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 21 վարակված, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 9 կորոնավարակակիր, Աբաշայի «Էվեքս» կլինիկայում գտնվում է 7 մարդ, Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 17 վարակակիր: Տարածաշրջանի կարանտինային տարածքներում կա 117 մարդ: