Վերջին 24 ժամում Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Վերջին 24 ժամում Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, Փոթիում բնակչության թեստավորումն իրականացվում է մի քանի հաստատություններում:
«Ընդհանուր այս ժամանակաշրջանի համար ապաքինվել է 4 210 պացիենտ, մահացել է 37, ակտիվ պացիենտ է 48-ը, նրանցից 26-ը ստացիոնար հսկողության տակ է, կարանտինում է երեքը:
Ինքնամեկուսացման մեջ է 133 անձ, այդ թվում 10-ը նոր դեպքի շփման շրջանակից է: Թեստավորվել է 221 անձ, այդ թվում 114-ը՝ պլանային: «Էվեքսի» Փոթիի հոսպիտալում բուժում է ստանում 27 պացիենտ»,- հայտարարում են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում: