Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուս է հաստատվել 3 653 մարդու մոտ, մահացել է 211 պացիենտ
Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուս է հաստատվել 3 653 մարդու մոտ, մահացել է 211 պացիենտ

Վերջին 24 ժամում Իրանում «կովիդ 19»-ի հետևանքով մահացել է 211 մարդ: Այս մասին հաղորդում է «Իռնա» գործակալությունը, հիմնվելով երկրի առողջապահության տվյալներին: Երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է՝ 26 957 քաղաքացի:

Վերջին մեկ օրում Իրանում վարակը հաստատվել է 3 653 մարդու մոտ: Ընդհանուր առմամբ Իրանում գրանցված է վարակման 471 772 հազար դեպք, այստեղից ապաքինվել է 389 966 մարդ: