Վերջին 24 ժամում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 14 432-ով
Վերջին 24 ժամում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 14 432-ով

Վերջին 24 ժամում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 14 432-ով: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը, հիմնվելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին:

Ընդհանուր առմամբ Գերմանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան 351 հազար դեպք:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Գերմանիայում մահացել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 500 մարդ: Վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 22 475 մարդ: