Կորոնավիրուսի տարածումից մինչ օրս Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշը: Մահացել է 8 կորոնավարակակիր, այդ թվում, 2 կին, 6 տղամարդ:
Մահվան երեք դեպք է արձանագրվել Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում, երեքը՝ Քոբուլեթիի բժշկական կենտրոնում, մեկական դեպք Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում, Միջազգային հոսպիտալում և «Մեդցենտրի» կլինիկայում: Զոհերը 65-ից 82 տարեկան էին:
Աջարիայի առողջապահության նախարարության կողմից տարածված պաշտոնական տեղեկության մեջ ասվում է, որ մահացածները կորոնավիրուսի ախտորոշմանը զուգահեռ ունեին նաև ուղեկցող ծանր հիվանդություններ:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ: