Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 314 նոր դեպք
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 314 նոր դեպք

Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 314 նոր դեպք: Տեղեկությունը տեղական մամուլը տարածում է հենվելով երկրի առողջապահության նախարարությանը:

Թարմացված տվյալներով երկրում գրանցված է վարակման 7 533 դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում «կովիդ 19»-ից մահացել է չորս պացիենտ, իսկ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահացել է 88 մարդ:

Ադրբեջանում «կովիդ 19»-ից ապաքինվել է 4 024 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 300 000 թեստ: