Վերջին 14 օրվա ընթացքում թմրանյութերից թունավորվելու ախտորոշմամբ գրանցվել է հիվանդանոց տեղափոխելու 48 փաստ, որի պատճառով ՆԳՆ-ը ստիպված էր, դիմել այս քայլին. Գիորգի Գախարիա
Վերջին 14 օրվա ընթացքում, գիշերային ակումբների տարածքից, թմրանյութերից թունավորվելու ախտորոշմամբ գրանցվել է հիվանդանոց տեղափոխելու 48 փաստ, որի պատճառով ՆԳՆ-ը ստիպված էր, իրականացնել այս քայլը,-այս մասին ՆԳ նախարար Գիորգի Գախարիան, հայտարարել է «թեթրի խմաուրի» շարժման անդամների հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով, ներքին գործերի նախարարությունը ունի հատուկ հնարավորություններով հաստատված վեցը դեպք տարբեր ակումբներում:
«Այսօրվա դրությամբ, ներքին գործերի նախարարությունը ունի թմրանյութերի իրացման 20 նկարահանված դեպք: ՆԳՆ-ը ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ վերջին 14 օրվա ընթացքում, գիշերային ակումբների տարածքից ավելացել են 112 ծառայություն կանչերը և հետագայում թմրանյութերից թունավորվելու ախտորոշմամբ հիվանդանոցներ տեղափոխելու վիճակագրությունը և այդ կանչերի քանակը հասել է 48-ի: Հենց այդ պատճառով, ներքին գործերի նախարարությունը ստոպված էր դիմել նման քայլերի»,- հայտարարել է Գախարիան:
Հեղինակ -
Edgar Barsegyan