Վերին Լարսից Հայաստան ուղևորվող ավտոբուսում հայտնաբերվել է կոկաին և հաշիշ
Վրաստանի եկամուտների ծառայության աշխատակիցները, «Ղազբեգի» մաքսատանը, Հայաստանի քաղաքացի Դ.Գ.-ի վարած ավտոբուսը մանրամասն զննելուց հետո հայտնաբերել են թմրանյութ. 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ:
Գործը հետագա արձագանքման նպատակով փոխանցվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Ղազբեգիի քրեական ոստիկանության վարչությանը:
Վերին Լարսից Վրաստանի տարածքով Հայաստան ուղևվորվող ավտոբուսում թմրանյութ հայտնաբերելու գործով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 262-րդ հոդվածի առաջին մասով: Անցկացվում է համապատասխան փորձաքննություն և ընթանում են քննչական գործողություններ: