Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայություններ մատուցող բոլոր հաստատությունները պարտավոր կլինեն տեղեկատվությունը արտացոլել ազգային ռեգիստրում
Այսօրվա նիստում կառավարության անդամները քննարկել են օրենքի նախագիծը, ըստ որի՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայություններ մատուցող բոլոր հաստատությունները պարտավոր են վերարտադրողական գործունեության մասին տեղեկատվությունը արտացոլել միասնական ազգային ռեգիստրում։
Ինչպես պարզաբանում են կառավարության մամուլի ծառայությունից, փոփոխության նպատակը օգտագործված հյուսվածքների, բջիջների, սաղմերի հետագծելիությունն է, դրանց մասին տվյալները և շփվող նյութերը։
Այսօրվա դրությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայություններ են մատուցում 19 հաստատություններ։ Նորույթն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարից։
«Հարկ է նշել, որ վերարտադրության հետ կապված գործունեության միասնական ազգային ռեգիստրի ներդրումը համահունչ է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի պահանջներին»,- պարզաբանում է կառավարության մամուլի ծառայությունը։