Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Ցոտնե Գամսախուրդիայի սպանության փորձի և հանցագործության մասին չհայտնելու համար դատապարտյալների նկատմամբ կայացված մեղադրական վճիռը
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը դատապարտյալների նկատմամբ ուժի մեջ է թողել Թբիլիսիի քաղաքային դատարանի մեղադրական վճիռը՝ Ցոտնե Գամսախուրդիայի սպանության փորձի և հանցագործության մասին չհայտնելու համար։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, սեղանի շուրջ ծագած կոնֆլիկտի պատճառով, դատապարտյալները ֆիզիկական բռնության են ենթարկել Ցոտնե Գամսախուրդիային՝ դանակով և ձեռնափայտով պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ։ Նաև երկու անձ ականատես են եղել սպանության փորձին և այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին։
«Թբիլիսիի քաղաքային դատարանը երկու անձի մեղավոր է ճանաչել Ցոտնե Գամսախուրդիայի սպանության փորձի համար և դատապարտել 15-15 տարվա ազատազրկման, իսկ հանցագործության ականատես ամբաստանյալներին դատարանը մեղավոր է ճանաչել առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու մեջ և դատապարտել 4 տարվա և 5 տարվա ազատազրկում։
Պաշտպանական կողմը բողոքարկել է Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը անփոփոխ է թողել դատապարտյալների նկատմամբ կայացված վճիռը»,- նշվում է տեղեկատվության մեջ։