Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն անփոփոխ է թողել Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) անփոփոխ է թողել Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Այս մասին խոսվում է Եվրաբանկի կողմից հրապարակված փաստաթղթում:
Եվրաբանկը ենթադրում է, որ 2019 թվականին, ինչպես և 2020 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 4.5 տոկոս:
Բացի այդ, Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տնտեսական աճի կանխատեսումն ավելացել է, իսկ Ադրբեջանի և Բելառուսի տնտեսական աճի կանխատեսումը՝ նվազել: