«Վերականգնվի արդարությունը առանց քաղաքական գործիչների». Վակեի այգում երիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունենում ցույց (ֆոտոշարք)
«Վերականգնվի արդարությունը առանց քաղաքական գործիչների». Վակեի այգում երիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունենում ցույց (ֆոտոշարք)

Վակեի այգում հավաքվում են «վերականգնվի արդարությունը առանց քաղաքական գործիչների» ցույցի մասնակիցները:

Ցույցը տեղի է ունենում երիտասարդների նախաձեռնությամբ, որտեղ նրանք համերաշխություն են հայտնում, Խորավայի փողոցում սպանված անչափահասների՝ Լևան Դադունաշվիլիի և Դավիթ Սարալիձեի ընտանիքներին:

Ցույցի կազմակերպիչները հայտարարում են, որ նրանք պահանջում են ոչ միայն պատժել սպանողներին, այլ ան մարդկանց, ովքեր թաքցնում են մեղավորներին:

Նրանց խոսքերով, իրենք չեն պատրաստվում միանալ Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցին, քանզի գտնում են, որ քաղաքական գործիչները ընտանիքի դժբախտությունը օգտագործում են միավորներ հավաքելու համար: Նրանք միևնույն ժամանակ չեն համաձայնվում կառավարության հրաժարականի հետ և հայտարարում են, որ հետաքննությունը իր ավարտին պետք է հասցնի հենց այս կառավարությունը: