Վերականգնվել է Պանկիսիի կիրճի գյուղերի էլեկտրամատակարարումը:
Կախեթիի նահանգապետ Իրակլի Շիոշվիլիի խոսքերով, Ալազանիի գետում ջրի մակարդակի նվազումից հետո «Էներգոպրո Ջորջիային» հատուկ տեխնիկայով հաջողվել է հասնել տեղ և վերականգնել բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը:
Կախեթիում տեղացած հորդառատ անձրեւների պատճառով Ալազանի գետը վարարել է, որը տարել էր բարձր լարման հենարանը՝ թողնելով Պանկիսի կիրճի գյուղերը` Զեմո, Քվեմո եւ Շուա Խալածանի հոսանքազրկված: