Վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 18-ից Մետեխի կամրջին երթևեկությունը մասամբ կսահմանափակվի
Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է Մետեխի կամրջի վերականգնման աշխատանքները։ Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն տեղում ծանոթացել է վերականգնման նախագծին։
«Այսօր սկսեցինք Մետեխի կամրջի վերականգնում-վերանորոգումը։ Այս ծրագրի իրականացումը կարևոր է, քանի որ կամուրջը գտնվում է անմխիթար վիճակում։ Ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի ճանապարհը, կբարեկարգվի հիմքը, կվերանորոգվի լուսավորության համակարգը և մայթը։ Աշխատանքները կավարտվեն մինչև ամառվա վերջ։ Կենտրոնական ճանապարհը փակելը խնդիր է, բայց մենք կփորձենք գիշերն աշխատել և ցերեկային ժամերին կարողանանք ազատ տեղաշարժվել»,- ասել է Կախա Կալաձեն։
Միաժամանակ, ըստ քաղաքապետարանի, պլանային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր մասամբ սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը Եվրոպայի և Գորգասալի հրապարակների շրջակայքում։
«Մետեխի կամրջով մեքենաները կկարողանան շարժվել հին ուղղություններին համապատասխան՝ սահմանափակ չափով։ Մասնավորապես, Մտկվարիի ձախ ափի թունելից բարձրացող թեքահարթակից հնարավոր կլինի շարժվել Եվրոպայի հրապարակից և Մետեխի վերելքից մինչև Գորգասալի հրապարակ և Կոտե Աբխազի փողոց։
Տրանսպորտային միջոցների սահմանափակ տեղաշարժը Եվրոպայի հրապարակի ուղղությամբ հնարավոր կլինի նաև Գորգասալի հրապարակից։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտը կշարժվի նույն երթուղիով»,- հայտնել են քաղաքապետարանից։