Վերականգնողական աշխատանքների պատճառով «Խաղաղության կամրջով» տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի
Ակտիվորեն ընթանում են «Խաղաղության կամուրջի» վերականգնողական աշխատանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով հուլիսի 5-ից 19-ը կամրջով երթեւեկությունը կսահմանափակվի։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում վերականգնվում և ամրացվում են հետիոտնային կամրջի մինչև 200 մետր երկարությամբ վնասված հատվածները։ Վերականգնվում է նաև կամրջի կախոցը և հիմնական ճանապարհի դեֆորմացված աստիճանները։
«Հարկ է նշել, որ կամրջի վերականգնման գործընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետների ակտիվ ներգրավմամբ և հսկողությամբ։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։