Վերականգնողական աշխատանքների պատճառով Գորգասալի հրապարակից դեպի 300 արագվեցիների կամուրջ երթևեկությունը մասամբ կսահմանափակվի
Թբիլիսիի քաղաքապետարանը Կրծանիսիի շրջանում, Գորգասալիի հրապարակի հարակից տարածքում իրականացնում է ենթակառուցվածքային աշխատանքներ:
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, նախագծի շրջանակներում Պետրե Բագրատիոնիի արձանից Գուլիայի փողոցի ուղղությամբ, մինչև 300 արագվեցիների կամուրջը կիրականացվի ճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում:
«Նշված հատվածում ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ կսահմանափակվի ավտոմեքենաների տեղաշարժը: Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է հայցում ստեղծված անհարմար իրավիճակի համար»,- հայտարարում են քաղաքապետարանում: