Վենետիկում օգոստոսից սահմանափակումներ կգործեն զբոսաշրջային խմբերի համար
Օգոստոսից Վենետիկում զբոսաշրջային խմբերի սահմանափակումներ են լինելու: Մասնավորապես, սահմանափակվելու է 25 հոգուց ավելի խմբերի մուտքը քաղաք։ Տեղական իշխանությունները նաև արգելում են գիդերի համար բարձրախոսների օգտագործումը:
Այս միջոցառումներն ուղղված են տեղի բնակիչների անդորրը պաշտպանելուն և հետիոտների ազատ տեղաշարժի ապահովմանը։
Նոր կանոնների խախտման համար նախատեսված են տուգանքներ՝ 25-ից 500 եվրոյի չափով։ Ի սկզբանե նշված միջոցառումները պետք է իրականացվեին հունիսից, սակայն ուժի մեջ մտնելը հետաձգվեց մինչև օգոստոս։
Սահմանափակումները վերաբերելու են Վենետիկի կենտրոնին, ինչպես նաև Մուրանո, Բուրանո և Տորչելո կղզիներին։
Բացառություն կգործեն զբոսաշրջային խմբերի նկատմամբ կիրառվող սահմանափակումների նկատմամբ։ Մասնավորապես, խմբի անդամների թիվը հաշվելիս մինչև երկու տարեկան երեխաները չեն հաշվելու։ Նաև սահմանափակումը հանվում է ուսանողների կամ ուսումնական շրջագայության ժամանող անձանց համար։
Ապրիլին Վենետիկը դարձավ աշխարհի առաջին քաղաքը, որը ներմուծեց այցելուների համար հարկային համակարգ։ Դա փորձնական ծրագիր էր, որը տևեց 29 օր։ Ներկայում խորհրդակցություններ են ընթանում ծրագրի ընթացքի վերաբերյալ: