Վենետիկում կրուիզային նավը բախվել է զբոսաշրջիկների նավի (տեսանյութ)

Վենետիկում կրուիզային նավը բախվել է զբոսաշրջիկների նավի: Միջադեպը տեղի է ունեցել Սան Բազիլիոյի նավահանգստում: Լրատվությունն այս մասին տարածել է իտալական մամուլը:

Լրագրողների փոխանցմամբ, տուժել է հինգ մարդ: Ընդհանուր առմամբ նավում գտնվում էր 130 ուղևոր: Տուժածների ինքնությունը դեռևս անհայտ է: Իտալական «անսա» գործակալությունը տեղեկացնում է, որ երկու տուժածի տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են բժիշկները և իրավապահները: