Վենետիկում կողոպտել են հնդկական թանկարժեք զարդերի ցուցահանդեսը
Վենետիկում կողոպտել են հնդկական թանկարժեք զարդերի ցուցահանդեսը

Անհայտ անձինք մի քանի ոսկերչական իր են գողացել Վենետիկում հնդկական թանկարժեք զարդերի ցուցահանդեսից:

Կողոպուտը տեղի է ունեցել Դոժերի պալատում հունվարի 3-ի առավոտյան:

 

Կողոպտիչները գողացել են բրոշ և երկու ականջօղ, որոնք հայտարարագրվել են 30 000 եվրոյով, սակայն դրանց իրական գինը կարող է մի քանի մլնի հասնել:

Հսկող տեսախցիկներն արձանագրել են կողոպուտի պահը: Տեսագրություններում երևում է, թե երկու տղամարդ ինչպես են բացում ցուցանմուշների ցուցափեղկը, վերցնում իրերը և հեռանում:

Կողոպտիչները կարողացել են փախչել՝ չնայած ազդանշանային համակարգի գործելուն: