Վենետիկի հանձնաժողովը մեկ անգամ ևս հաստատում է, որ դրական է գնահատում Վրաստանի սահմանադրական բարեփոխումը
Վենետիկի հանձնաժողովը մեկ անգամ ևս հաստատում է, որ դրական է գնահատում Վրաստանի սահմանադրական բարեփոխումը

Վենետիկի հանձնաժողովը մեկ անգամ ևս հաստատում է, որ Վրաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումը գնահատում է դրական:

Ինչպես ասվում է հանձնաժողովի կողմից հրապարակված եզրահանգման մեջ, հանձնաժողովի անդամները դրական են գնահատում բարեփոխման գործընթացը, որը «կավարտի երկրի քաղաքական համակարգի խորհրդարանական մոդելի վերափոխումը և կներկայացնի սահմանադրական կարգի բարելավմանը և միավորմանը միտված դրական քայլերը, որը հինված է ժողովրդավարության սկզբունքների վրա: Միտված է օրենքի գերագույնության և հիմնարար իրավունքների պաշտպանությանը»: Հանձնաժողովը նշում է, որ նոր ուղղումները կբարելավեն սահմանադրության տեքստը:

Փաստաթղթում նաև ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի նոր սահմանադրության մասին կարծիքները հրապարակել էր 2017 թվականի հոկտեմբերին: Դա տեղի էր ունեցել նախքան սահմանադրության տեքստում նոր փոփոխություններ մտցնելը:

«Նոր ուղղումների նախագիծը ներառում է խոստացած փոփոխությունները և մեծ մասամբ հիմնված է հանձնաժողովի խորհրդատվությունների վրա»,- հայտարարում են հանձնաժողովում:

Եզրահանգման մեջ մեկ անգամ ևս արտահայտված է անհանգստություն՝ համամասնական ընտրական համակարգի անցնելու ժամկետը մինչև 2024 թվական հետաձգելու մասին:

Սակայն, ինչպես հայտարարում են Վենետիկի հանձնաժողովում, այն կոնկրետ ուղղումները, որոնք բացառության կարգով կլինեն 2020 թվականի ընտրությունների ժամանակ, այն գործոններն են, որոնք որոշակիորեն կթեթևացնեն համամասնական ընտրական համակարգին անցնելու ժամկետը հետաձգելուց առաջացած փոքր կուսակցությանը հասցված բացասական արդյունքը: Վենետիկի հանձնաժողովը ողջունում է այդ ուղղումները:

Միևնույն ժամանակ հանձնաժողովը նշում է, որ «քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման օրինական հիմունքները պետք է լինեն առավելագույնս սեղմ, որպեսզի դրանց մեկնաբանություն տեղի չունենա:

Եզրահանգման մեջ նշված են այն խորհրդատվությունները, որոնք հաշվի առնված չէին: Այդ թվում գերագույն դատարանի դատավորների և գլխավոր դատախազի նշանակման կանոնը:

Եվս մեկ խորհրդատվություն, որը հաշվի չէր առնվել, վերաբերում է կուսակցությունների տարածքային սկզբունքով ձևավորման կանոնի արգելմանը: