Վենեսուելայի ընդիմությունում գտնում են, որ Մադուրոյի ռեժիմից հետո, պետք է վերացվի բռնազավթված Ցխինվալի և Աբխազիայի անկախության ճանաչումը
Վենեսուելայի միավորված ընդիմության երիտասարդական թևի լիդեր, Խերման Դիասը հույս ունի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշումը կնախատեսեն նաև այլ երկրները: Այս մասին Դիասը գրել է իր ֆեյսբուկի էջին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ժամանակավոր նախագահի պաշտոնում ճանաչել է Խուան Գուաիդոյին և կոչ է արել միապետ կառավարիչ՝ Մադուրոյին հրաժարական տալ: Ճանաչմանը միացել են նաև Վրաստանը և մի շարք արևմտյան երկրներ:
Առաջին ալիքը Վենեսուելայի միավորված ընդիմության երիտասարդական թևի լիդեր, Խերման Դիասի հետ հարցազրույց է ձայնագրել անցած տարվա մարտի 29-ին: Դիասը այն ժամանակ հայտարարել էր, որ Մադուրոյի ռեժիմը տապալելուց հետո, պետք է վերացվի բռնազավթված Ցխինվալի և Աբխազիայի անկախության ճանաչումը:
«Մադուրոյի միապետական ռեժիմը վերացնելուց հետո, կառավարությունը կանգնելու է լուրջ մարտահրավերների առջև: Նոր ժողովրդավարական կառավարությունը ժառանգությամբ կստանա տնտեսական և մարդասիրական ճգնաժամ, որի դեմ հնարավոր կլինի պայքարել միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության ֆինանսական օգնությամբ: Նոր կառավարությունը շատ բան պետք է փոխի, շատ տգետ օրենքներ, որը մենք ժառանգությամբ կստանանք նախորդ իշխանություններից: Այդ թվում բռնազավթված, անօրեն գոյություն ունեցող երկու պետության ՝ Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի ճանաչումը: Համոզված եմ, որ այդ ճանաչումը վերացվելու է»,-հայտարարել է Խերման Դիասը առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով, Չավիզմի ժամանակաշրջանում Ռուսաստանի դաշնության հետ Վենեսուելայի մերձեցումը, երկրին բերել է միայն դժբախտություն:
Դիասը միավորված ընդիմության երիտասարդական թևի անդամն է և ակտիվիստը: Նա ակտիվ մասնակցում է Նիկոլաս Մադուրոյի դեմ ընթացող բողոքի ցույցերին:
2014 թվականին բողոքի ցույցերի ժամանակ, Խերման Դիասը ձերբակալվել էր ընդիմության լիդեր Լեոպոլդ Լոպեսի հետ միասին: Նա ֆեյսբուքում ստեղծել էր հատուկ էջ, որի շնորհիվ Վենեսուելայի մասին տարածում էր ստույգ լրատվություն: Նրա խոսքերով, Մադուրոն Վենեսուելայում վերահսկում է մամուլը և ստույգ լրատվության դեմ պայքարում է ապալրատվականությամբ:
Նրա խոսքերով, եթե փողոցային ցույցերով ռեժիմը չի տապալվի, ապա միակ ելքը կլինի ԱՄՆ-ի զորքերի ներխուժումը Վենեսուելա:
Դիասը առաջին ալիքին ասել է, որ Թրամփի վարչակազմից վենեսուելացիները զգում են ավելի մեծ աջակցություն, քան դա Օբամայի օրոք էր:
Լաթինոամերիկյան մամուլը գրում է, որ մոտ ապագայում հնարավոր է ԱՄՆ-ն, տարածաշրջանում իր դաշնակիցների՝ Պերուի և Արգենտինայի հետ Վենեսուելայում իրականացնի ռազմական ներխուժում:
Հեղինակ -
Edgar Barsegyan