Վենդի Շերման. Ուկրաինան, ինչպես և Վրաստանը, անցնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց, սակայն դրան ժամանակ կպահանջվի
Ուկրաինան, ինչպես Վրաստանը, անցնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Լրագրողը պետքարտուղարի տեղակալից հետաքրքրվել է, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Դաշինքի անդամների համաձայնությունը որքանո՞վ է պայմանավորված։
«Ես այլ երկրների փոխարեն չեմ խոսի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի մասին, բայց կասեմ, որ կա ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ գործընթաց։ Այն ունի կոնկրետ կետեր: Մենք բաց ենք բոլորի համար, և Ուկրաինան այն երկրներից է, որը շատ է ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այժմ Ուկրաինան անցնում է այս գործընթացը, նրան ժամանակ և մեծ աշխատանք է պետք՝ ՆԱՏՕ-ի բարձր ստանդարտն ապահովելու համար։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Նույնը կարելի է ասել Վրաստանի մասին, որի մասին մենք նույնպես ամենից հաճախ ենք խոսում։ Ես չեմ կարող խոսել Ֆինլանդիայի և Շվեդիայի անունից և չեմ կարող ասել, թե որքան են փոխվել ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց հավակնությունները»,- հայտարարել է Վենդի Շերմանը: