ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները, 1991 թվականին ծնված, նախկինում դատապարտված քաղաքացի Գ.Փ.-ին ձերբակալել են ծանրացուցիչ հանգամանքներում երկու անձի դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Նախարարությունից հայտնում են, որ հանցանքը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Գուրջաանիի մունիցիպալիտետի Վելիսցիխե գյուղում մի քանի կրակոցներով մահացու վիրավորել է համագյուղացիներին՝ 1952 թվականին ծնված Գ.Կ.-ին և նույն թվականին ծնված Մ.Զ.-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։
Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում դեպքից կարճ ժամանակ անց մեղադրյալը ձերբակալվել է։
«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով»,- նշվում է տեղեկատվության մեջ։