Վեկտոր Կավկազա. Մոսկվայի հետազոտական ինստիտուտը ներկայացրել է «Պուտինի ճանապարհ» նախագիծը, որը նախատեսում է Ռուսաստանի և Հայաստանի երկաթուղային ու ավտոմոբիլային կապի ապահովում

16:52, 02.10.2026

Մոսկվայի հետազոտական ինստիտուտը ներկայացրել է «Պուտինի ճանապարհ» նախագիծը, որը նախատեսում է Օկուպացված Աբխազիայի և Վրաստանի մնացած տարածքի միջոցով Ռուսաստանի և Հայաստանի երկաթուղային ու ավտոմոբիլային կապի ապահովում: Այս մասին տեղեկատվություն է տարածում «Վեկտոր Կավկազան» (նախկին «Էխո Կավկազա»):

Պլանը, որը մշակել է Ռուսաստանի Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը, ներկայացվել է «Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարները» միջազգային համաժողովում:

Մոսկվայում անցկացված միջազգային համաժողովը Ռուսաստանի Դաշնության Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի Ռուսական հետազոտությունների կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի Ռուս-հայկական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությունն էր:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, մի շարք հայ փորձագետներ ակտիվորեն լոբբինգ են անում այս գաղափարը՝ այն համարելով տարածաշրջանի «ապաբլոկավորման» գործիք, և կոչ են անում կողմերին փնտրել «նոր, ոչ քաղաքական լուծումներ», որպեսզի ռուսական նախագիծն ինտեգրվի Հայաստանի կառավարության պաշտոնական «Խաղաղության խաչմերուկին»:

Նմանատիպ