Վեդանտ Պատել - Իսրայելական բանակի հինգ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են Արևմտյան ափում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար
Իսրայելական բանակի հինգ ստորաբաժանումներ պատասխանատու են Հորդանան գետի Արևմտյան ափին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
Պատելի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից առաջ։
«Մենք գտանք հինգ իսրայելական ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների առանձին միջադեպերի համար: Այս բոլոր դեպքերը եղել են հոկտեմբերի 7-ից շատ առաջ, և դրանցից ոչ մեկը Գազայում տեղի չի ունեցել։ Չորս ստորաբաժանումներ արդյունավետորեն զբաղվել են այս խախտումներով: Ինչ վերաբերում է մնացած ստորաբաժանմանը, մենք շարունակում ենք խորհրդակցել Իսրայելի կառավարության հետ»,- ասել է Պատելը։