Վեդանտ Պատել. ԱՄՆ հիասթափված է, որ Հունգարիայի իշխող կուսակցությունը արգելափակեց Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը վավերացնելու քվեարկությունը
Վեդանտ Պատել. ԱՄՆ հիասթափված է, որ Հունգարիայի իշխող կուսակցությունը արգելափակեց Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը վավերացնելու քվեարկությունը

ԱՄՆ-ը հիասթափված է Հունգարիայի իշխող կուսակցության կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու խորհրդարանական նիստի բոյկոտից: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ վերջին երկիրն է, որը պետք է վավերացնի Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը։ Ուրախ ենք, որ Հունգարիայի խորհրդարանը նիստ է անցկացրել, բայց միևնույն ժամանակ հիասթափված ենք, որ իշխող կուսակցությունը բոյկոտի հայտարարության պատճառով արգելափակել է քվեարկության հնարավորությունը։ Հունգարիան հայտարարել է, որ աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Շվեդիան կատարել է իր պարտավորությունները և պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակից»,- ասել է Պատելը։

Նրա հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ կկարողանա արագացնել այս վերջնական գործընթացները։

Տեղեկության համար՝ Վիկտոր Օրբանի կուսակցության անդամները բոյկոտել են Հունգարիայի խորհրդարանի նիստը, որտեղ պետք է վավերացվեր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Իշխող կուսակցության՝ Ֆիդեսի անդամները խորհրդարանի նիստին չեն եկել։ Հետևաբար, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգվեց առնվազն մինչև փետրվարի 26-ը։ Հենց այս պահին հունգարացի խորհրդարանականները կվերադառնան ձմեռային արձակուրդներից։