Վեդանտ Պատել. ԱՄՆ-ը դատապարտում է Խան Յունիսում ՄԱԿ-ի ուսումնական կենտրոնի վրա հարձակումը
Վեդանտ Պատել. ԱՄՆ-ը դատապարտում է Խան Յունիսում ՄԱԿ-ի ուսումնական կենտրոնի վրա հարձակումը

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքում է Խան Յունիս քաղաքի ուսումնական հաստատության վրա հարձակմանը, որտեղ փախստականների ապաստարան է ստեղծվել։

Ինչպես ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, ԱՄՆ-ն անհանգստացած է այս փաստով։

«Մենք դատապարտում ենք Խան Յունիս քաղաքում ՄԱԿ-ի ուսումնական կենտրոնի վրա հարձակումը»,- ասել է Պատելը։

ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության տվյալներով՝ Խան Յունիսում փախստականների ապաստանի վրա հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։