Վեց երկրների ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանները իրենց հավատարմագրերը հանձնեցին Վրաստանի նախագահին
Վրաստանի նախագահական պալատում տեղի է ունեցել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողությունը։
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին հավատարմագրերը հանձնել են վեց երկրների՝ Իսլանդիայի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Կատարի Պետության, Քուվեյթի Պետության, Պանամայի Հանրապետության և Ալժիրի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանները։
Նախագահական վարչակազմի տվյալներով՝ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո Միխեիլ Ղավելաշվիլին դեսպաններին մաղթել է հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ։
Միջոցառմանը մասնակցել են նախագահի վարչակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին։