Վեց ամսվա ընթացքում Վրաստանից 18,5 միլիոն դոլարի մանդարին է արտահանվել
Վեց ամսվա ընթացքում Վրաստանից 18,5 միլիոն դոլարի մանդարին է արտահանվել

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն, 2020 թվականի օգոստոսի 1-ից 2021 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 38,0 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 18,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ դրանց, նշված ժամանակահատվածում մանդարինի արտահանման ծավալն աճել է 7.0 հազար տոննայով (23%), իսկ արտահանման արժեքը 2.5 մլն ԱՄՆ դոլարով (15%) գերազանցում է 2019/2020 նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

2020 թվականին արտադրված մանդարինը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (22,0 հազար տոննա), Հայաստան (8,3 հազար տոննա) և Ուկրաինա (5,3 հազար տոննա):

Այս երկրներից բացի, արտահանում է իրականացվել նաև Մոլդովա, Թուրքմենստան, Բելառուս, Ղազախստան, Լիտվա, Սլովենիա, Տաջիկստան, Ղրղզստան, Ադրբեջան, ԱՄՆ և Գերմանիա: