Վազիսուբանիում ծնողների սպանության մեջ մեղադրվողը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Վազիսուբանիում ծնողների սպանության մեջ մեղադրվողը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Վազիսուբանիում ծնողների սպանության մեջ մեղադրվող Գիորգի Բերոզաշվիլին դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Թբիլիսիի քաղաքային դատարանում դատավորը վճիռը հրապարակել է քիչ առաջ։

Հետաքննության տվյալներով՝ Գիորգի Բերոզաշվիլին տարիներ շարունակ անձնական կոնֆլիկտի ու տարաձայնությունների պատճառով մտադրվել է սպանել ծնողներին։ Ըստ նրանց տեղեկությունների՝ նա ապրիլի 27-ին ապօրինի կերպով հրազեն է ձեռք բերել և իր տանը հոր անունով գրանցված հրազենից կրակել քնած հոր գլխին, ապա ապօրինի գնած մեկ այլ հրազենով վիրավորել քնած մորը։ Ստացած վնասվածքների հետևանքով երկուսն էլ տեղում մահացել են։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գիորգի Բերոզաշվիլին սպանությունից հետո ավազակային հարձակում է իրականացրել տանը՝ հետքերը ջնջելու համար՝ պահարաններից դուրս է շպրտել հագուստ և տարբեր իրեր, հայտնաբերել իր ծնողներին պատկանող գումարն ու ոսկյա զարդերը, որից հետո հանցագործությունը կոծկելու նպատակով բնակարանում հրդեհ է բռնկվել և բացել բնական գազի ծորակը։