Վազիսուբանիում ծնողների սպանության, ավազակային հարձակման բեմադրման և հրդեհի առաջացման փաստով ձերբակալվել է մեկ անձ
Վազիսուբանիում ծնողների սպանության, ավազակային հարձակման բեմադրման և հրդեհի առաջացման փաստով ձերբակալվել է մեկ անձ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի քննչական գլխավոր վարչության և ՆԳ նախարարության Իսանի-Սամգորիի գլխավոր բաժնի աշխատակիցները, թեժ հետքով իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի երկու և ավելի անդամների կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվել են 1992 թվականին ծնված Գ.Բ.-ին։

«2022 թվականի ապրիլի 27-ին, Իսանի-Սամգորիի գլխավոր վարչություն մտել է ահազանգ, որ Թբիլիսիում, Վազիսուբանի 4-րդ միկրոշրջանի բնակարաններից մեկում հրդեհ է։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բնակարանի դուռը հայտնաբերել են ներսից փակված։ Բնակարան մտնելուց և հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել են 1964 թվականին ծնված Զ.Բ.-ի և նրա կնոջ՝ 1967 թվականին ծնված Լ.Թ.-ի այրված դիերը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը կրակել է քնած ծնողների՝ Զ.Բ.-ի և Լ.Թ.-ի գլխին, ինչի հետևանքով երկուսն էլ տեղում մահացել են։ Գ.Բ.-ն հանցագործությունը կոծկելու նպատակով կատարել է ավազակային հարձակման բեմադրություն, մասնավորապես՝ պահարաններից հանել է հագուստը և տարբեր իրեր, վերցրել ծնողներին պատկանող գումարն ու ոսկյա զարդերը, ապա դիտավորությամբ հրդեհել բնակարանըև թաքնվել դեպքի վայրից. », – հայտնել են ՆԳ նախարարությունից։

Նրանց խոսքով՝ որպես ապացույց առգրավվել են հանցագործության գործիքները, բնակարանից վերցված գումարը և ոսկյա զարդերը։

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով և 109-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, ընտանիքի երկու և ավելի անդամների նկատմամբ կատարված կանխամտածված սպանության փաստով: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Թբիլիսիում, Վազիսուբանի թաղամասում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի մասին տեղեկություն է տարածվել երեկ։ Հրդեհը մարելուց հետո հրշեջները տեղում հայտնաբերել են երկու դի։