Վազիանի-Շուամթա հատվածում թույլատրելի է արտաճանապարհային ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, ներքին պետական նշանակության Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի կմ1-կմ62 (Վազիանի-Շուամթա) հատվածում թույլատրելի է արտաճանապարհային ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է: