Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի առանձին հատվածներում գործում են երթևեկության սահմանափակումներ
Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի առանձին հատվածներում գործում են երթևեկության սահմանափակումներ

Սահմանափակումներ են մտցվել Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի որոշ հատվածներում։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհին կմ36-կմ50 (Վերոնա-Շուամթա վանքի շրջադարձ) հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային (երկու և ավելի առաջատար կամուրջներով) ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։